12:05 , 8 մայիս, 2016
Panorama.am-ը գրում է.
Մայիսի 9-ը Արցախի համար եռատոն է: Այդ օրը նախատեսվում են ավանդական բոլոր միջոցառումները, որոնք սովորաբար անց են կացվել Արցախի հանրապետությունում: «Panorama.am»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Պետք է այցելենք Ստեփանակերտի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախյան ազատամարտում, ինչպես նաև Երկրորդ աշխարհամարտի տարիներին նահատակված մեր բոլոր հերոսների հիշատակին: Նախատեսվում է նաև զինվորական շքերթ, որից հետո լինելու այց Շուշի»,- հայտնեց Բաբայանը և հավելեց, որ «հաշվի առնելով այն, որ Ադրբեջանի կողմից դրսևորած ապրիլյան ագրեսիայի ժամանակ հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված մեր զինվորների մահվանից դեռևս չի անցել 40 օր, համերգներ, հրավառություններ չեն լիելու»:
Նյութի շարունակությունը՝ այստեղ: