23:16 , 7 մայիս, 2016
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը Հանրապետականից նախագահի պաշտոնի արդեն միակ հավակնորդ միլիարդատեր Դոնալդ Թրամփին անվանել է «ինքնահավան թեկնածու»: Այս մասին հայտնում է ABC News-ը:
«Նրանց ենթադրյալ թեկնածուն նաև հայտնի է որպես իրենց ինքնահավան թեկնածու»,- ասել է նա Կալիֆոռնիայի Օքլենդ քաղաքում ընտրարշավի ժամանակ: Դահլիճը այդ ձևակերպումը դիմավորել է հավանություն տվող ծիծաղով:
Իսկ Թրամփը շարունակում է Քլինթոնին անվանել «Անազնիվ Հիլարի» (Crooked Hillary):