Սաուդյան Արաբիայում 20 տարվա մեջ առաջին անգամ փոխվել է նավթարդյունաբերության նախարարը


22:38 , 7 մայիս, 2016

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդուլ-Ազիզ Ալ Սաուդը պաշտոնանկ է արել նավթարդյունաբերության նախարար Ալի ալ-Նաիմիին, ով իր պաշտոնը զբաղեցնում էր 1995 թվականից: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Ալ-Նաիմիին փոխարինել է Հալիդ ալ-Ֆալիհը, ով մինչ այդ զբաղեցնում էր երկրի առողջապահության նախարարի պաշտոնը: Թագավորը նաև որոշել է փոխել գերատեսչության անվանումը՝ այն դարձնելով էներգետիկայի, արդյունաբերության և օգտակար հանածոների արդյունահանման նախարարություն: