Գերմանիայի էկոնոմիկայի նախարարը կոչ է արել թեթևացնել Հունաստանի պարտքային բեռը


21:33 , 7 մայիս, 2016

Գերմանիայի փոխկանցլեր, էկոնոմիկայի և էներգետիկայի նախարար Զիգմար Գաբրիելը կոչ է արել թեթևացնել Հունաստանի պարտքային բեռը՝ հայտնում է RIA Novosti-ն:

Նրա խոսքով՝ «երկրին և քաղաքացիներին» չի օգնում այն փաստը, որ «նրանք 12 ամիսը մեկ պետք է պայքարեն նոր վարկեր ստանալու համար՝ հները մարելու նպատակով»: Նա եվրոգոտու ֆինանսների նախարարներին կոչ է արել «ավելի ճկուն փնտրել հնարավորություններ, որոնք գտնվում են իրենց իրավասության ներքո»: