19:27 , 7 մայիս, 2016
Araratnews.am-ը գրում է.
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ուկրաինացիներին միասնության կոչ է արել՝ հիբրիդային պատերազմում հակառակորդին զոհ չգնալու համար:
«Փորձը ցույց է տալիս, որ երբ մենք ամնեզիայի մեջ ենք ընկնում, զոհ ենք գնում հակառակորդին հիբրիդային պատերազմում: Մենք սովորել ենք պաշտպանել մեր հողը, մենք մայրցամաքի հզորագույն եւ ամենից հայրենասեր բանակներից մեկն ենք ստեղծել: Հակառակորդը հասկացավ մեր սահմանների վրա ուղղակի հարձակումների փորձերի անհեռանկարայնությունը»,- հայտարարել է Պորոշենկոն:
Ըստ «Ինտերֆաքս Ուկրաինա»-ի, Պորոշենկոն նշել է, որ հիմա հակառակորդն այլ մարտավարություն ունի. նա սատարում եւ ֆինանսավորում է «հինգերորդ շարասյուները», որոնք խարխլում են ուկրաինական միասնությունը: