20:00 , 7 մայիս, 2016
Թուրքիայի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը և Ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Սալիհ Զեքի Չոլաքը այսօր այցելել են Շըրնաքի ,,Չակիրիսյողյութ 1,, ժանդարմերային բրիգադի կայան: Ռազմական ղեկավարները Շըրնաք են ժամանել ռազմական ուղղաթիռով, իսկ ուղղաթիռի վայրէջքի վայրը 10 կմ շառավիղով ժամանակավարոապես վերցվել է խիստ հսկողության տակ : Ըստ իմ ունեցած հավաստի տեղեկության, Թուրքիայի գլխավոր շտաբի պետը, ցամաքային զորքերի հրամանատարը , ժանդարմերայի սահմանապահ վարչության հրամանատար , գեներալ - մայոր Աբդուլլահ Բեսարը և Ժանդարմերայի բրիգադի հրամանատար, բրիգադի գեներալ Ալի Օսմանը քննարկել են ,, Գյուրչան,, անվանումը կրող հակահաբեկչական գործողության պլանը, որի նպատակն է քրդաբնակ բնակավայրերը մաքրել քուրդ ,,ահաբեկիչներից,,: