16:34 , 7 մայիս, 2016
Artsakhpress.am-ը գրում է.
Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության նախագահի եւ վարչապետի պաշտոնից Ահմեդ Դավութօղլուին հեռացնելուց հետո թուրքական իշխանությունները նշել են, որ նոր վարչապետի թեկնածուների անունները հայտնի կդառնա մայիսի 18-ից հետո։
Թուրքական Sozcu-ի փոխանցմամբ՝ իշխող կուսակցության ղեկավարությունը որոշում է կայացրել, որ մայիսի 22-ին կուսակցության համագումարից 3 կամ 4 օր առաջ նոր հայտնի կդառնան կուսակցության նոր նախագահի թեկնածուների անունները, որոնցից մեկն էլ կդառնա եւ կուսակցության նախագահ եւ վարչապետ։
Նշենք, որ 2014-ին, երբ իշխող կուսակցության նախկին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահ ընտրվեց, կուսակցության նախագահի միակ թեկնածու էր առաջադրվել Ահմեդ Դավութօղլուն, որն էլ դարձավ վարչապետ։