«Լեսթեր»-ի սեփականատերը թիմի չեմպիոնությունը տոնելիս կազինոյում 3,2 միլիոն եվրո է շահել


16:40 , 7 մայիս, 2016

Անգլիայի Պրեմյեր լիգայի նորընծա չեմպիոն «Լեսթեր»-ի սեփականատեր Վիչայ Շրիվադհանապրաբհան այսպիսի գումար է շահել՝ դեռևս Վեգաս չգնացած՝ գրում է «Eurosport»-ը:

«The Sun»-ը նշում է, որ թիմի սեփականատերը 2,5 միլիոն ֆունտ է շահել տեղի կազինոներից մեկում թիմի չեմպիոնությունը տոնելիս:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վիչայը «Լեսթեր»-ի չեմպիոնության դեպքում խոստացել է ֆուտբոլիստներից յուրաքանչյուրին «Մերսեդես» գնել ու ապահովել Լաս Վեգաս ճանապարհորդության ծախսերը: