19:21 , 7 մայիս, 2016
Lurer.com-ը գրում է.
«Եվրատեսիլ»-ի մասնակից երկրների դրոշների բարձրացման արարողությունը տեղի կունենա մայիսի 8-ին: Այս մասին ասել է Ստոկհոլմի քաղաքապետարանի արարողակարգի պատասխանատու Սվանտե Հոդելը: Դրոշները կբարձրացվեն այբբենական կարգով: Նրա տեղեկացմամբ` միջոցառմանը ներկա կլինեն Շվեդիայում մասնակից-երկրների դեսպանները, երգիչները և նրանց պատվիրակությունները, «Եվրատեսիլ»-ի երկրպագուները: