Սիրիայի սիմֆոնիկ նվագախումբը մի շարք երկրներից հրավերներ ունի. Մ. Պաղպուտարյան


16:22 , 7 մայիս, 2016

Panorama.am-ը գրում է.

Սիրիական պետական սիմֆոնիկ նվագախումբը պատրաստ է ելույթ ունենալու Ռուսաստանում, եթե նման հնարավորություն ընձեռվի: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին ասել է նվագախմբի դիրիժոր Միսաք Պաղպուտարյանը:

«Մենք ամեն ամիս Դամասկոսի օպերայում ելույթ ենք ունենում: Այլ երկրներում ելույթներ ունենալու հրավեր ունենք: Տա Աստված, հրավերները շատանան: Մենք պատրաստ ենք ելույթ ունենալ նաև Ռուսաստանում, բայց դեռևս մեր նվագախմբին նման հնարավորություն չի ընձեռվել: Հույս ունեմ, որ Ռուսաստան այցելելու հիանալի հնարավորություն կլինի»,- ասել է դիրիժորը:

Նախօրեին սիրիական հնագույն Պալմիրա քաղաքի ամֆիթատրոնում կայացել է տոնական համերգ՝  նվիրված Սիրիայի անկախության   համար իրենց կյանքը զոհած զինվորներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ