Ինչ նոր նախագծում է ներկայանալու Յուլիա Ֆինկը


17:00 , 7 մայիս, 2016

Դերասանուհի Յուլիա Ֆինկը շուտով կներկայանա նոր կերպարում. նա այսուհետ կվարի Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս»-ի «Խոհանոց» բաժինը: BlogNews.am-ի հետ զրույցում նա պատմել է նոր ֆորմատի մասին. «Առաջարկը ստացա «Արմենիա» հեռուստաըներության կողմից վարել «Խոհանոց» էջը, ես էլ համաձայնվեցի և փորձեցի: Շատ շուտով արդեն կլինեմ եթերում»:

Յուլիան նշեց, որ այս ֆորմատում միշտ է ցանկացել լինել, քանի որ սիրում է պատրաստել. «Կարող եմ ասել, որ դա իմ թուլություններից մեկն է, ես միշտ հետևել եմ համաշխարհային  խոհանացային հաղորդումներին և ուզում էի, իմ հաղորդումը ունենալ:  Երեք րոպե տևողությամբ կլինի և պատրաստելու եք թեթև ուտեստներ»:

Հաղորդման ընթացքում Յուլիան ներկայանալու է վառ և գումավոր հագուստով, կկրի գունավոր աբադոկներ և վառ աքսեսուարներ: 

Յուլիան իր պատրաստած ուտեսներով հաճախ է զարմացնում թե ամուսնուն, և թե ընկերներին. «Մենք ավանդույթ ունենք, երբ մեր ընկերները գալիս են մեր տուն ես հատուկ ուտեստ եմ պատրաստում. սիրում են շատ սալյանկա, ուզբեկական պլավ և բորշ»:

Հաղորդավարուհին վերջում խոստովանեց, որ մի քիչ պատասխանատու գործը է ընտել իր համար, քանի որ ամուսնու հետ աշխատելու է նույն նախագծում. «Նա շատ պահաջկոտ է, նրա հետ մի տեղում լինելը բարդ է: Նա է իմ առաջին քննադատն է, ամեն ինչ անում է, որ ճիշտ խոսեմ, քանի որ պրոֆեսիոնալ է այս ոլորտում»:

Նշենք, որ Յուլիան եթերում կլինի մայիսի 10-ից: 

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի