ԱՄՆ-ի Պենտագոնը Եմենում ոչնչացրել է Ալ-Քաիդայի 10 ահաբեկչի


14:28 , 7 մայիս, 2016

1427755073Araratnews.am-ը գրում է.

ԱՄՆ-ի զինուժը Եմենում ոչնչացրել է Ալ-Քաիդայի 10 գրոհայինի, հայտնում է Ռիա Նովոստին` վկայակոչելով Պենտագոնի հաղորդագրությունը:

«Ապրիլի 23-ից սկսած մենք Արաբական թերակղզում Ալ-Քաիդայի դեմ չորս հակաահաբեկչական հարված ենք հասցրել, որի արդյունքում սպանվել է 10 գրոհային, մեկը վիրավորվել է»,- հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջեֆ Դևիսը:

Նրա խոսքով` ԱՄՆ-ն հավատարիմ է Ալ-Քաիդայի ոչնչացման նպատակին, որտեղ էլ որ նրանք գտնվեն: