Իրաքում ԻՊ-ից ազատագրված տարածքներում ավելի քան 50 զանգվածային գերեզման է հայտնաբերվել. ՄԱԿ-ի ներկայացուցիչ


13:04 , 7 մայիս, 2016

Tert.am-ը գրում է.

Իրաքի որոշ շրջաններից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների հեռանալուց հետո այդ տարածքներում ավելի քան 50 զանգվածային գերեզման է հայտնաբերվել։ Այդ մասին Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ասել է Իրաքի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ  Յան Կուբիշը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Կուբիշը նաև հայտարարել է նախկինում ԻՊ-ի ենթակայության տակ գտնված տարածքներում իրականացված «սարսափելի հանցագործությունների» մասին։

Զանգվածային գերեզմանները հայտնաբերվել են այն ժամանակ, երբ իրաքյան բանակը սկսել է գրոհայինների վրա հարձակումը։ Օրինակ՝ Ռամադի քաղաքում ապրիլի կեսին ֆուտբոլի դաշտերից մեկում հայտնաբերվել է 3 գերեզման՝ ավելի քան 4 տասնյակ մարդկանց մնացորդներով։ 

Կուբիշը նաև նախազգուշացրել է Իրաքում իրավիճակի հետագա վատթարացման հավանականության մասին։