12:58 , 7 մայիս, 2016
Panorama.am-ը գրում է.
Ահաբեկչական «Ջաբհաթ ան-Նուսրա» խմբավորման զինյալները շարունակում են ռմբակոծել Սիրիայի Հալեպ քաղաքը: Այս մասին հաղորդում է «RT» գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ, ավելի վաղ Մոսկվայի և Վաշինգտոնի ջանքերով հաջողվել էր քաղաքում հաստատել «լռության ռեժիմ»: Դրա շրջանակներում կառավարաան զորքերը և նրանց դիմակայող ընդդիմադիր զորամիավորումները պետք է վայր դնեին իրենց զենքերը, սակայն անգամ Վաշինգտոնը չի ցանկանում պատասխանատվություն կրել ընդդիմության և «Ջաբհաթ ան-Նուսրա»-ի միջև սահմաններ գծելու գործում: Այսպես թե այնպես սիրիական բանակը չի պատասխանում հակառակորդի սադրանքներին:
Տեղի բնակչությունն էլ մտավախություն ունի, որ 48 ժամ տևողությամբ ժամանակավոր հրադադարը երկարաժամկետ հեռանկարում չի ազդի քաղաքում ստեղծված իրավիճակի վրա:
«Մի՞թե սա զինադադար է: Այն հայտարարվել էր ժամը մեկին, իսկ ժամը երկուսին սկսվեց ռմբակոծությունը: Նման զինադադար մեզ պետք չէ: Մենք հանդես ենք գալիս Հալեպում լիակատար կարգավորման օգտին: Մենք բոլորս արդեն հոգնել ենք»,- գործակալության թղթակցի հետ զրույցում նշել է քաղաքի բնակիչներից մեկը:
Մյուս կողմից, Հալեպում ձեռք բերված զինադադարը միջսիրիական բանակցություններում գլխավոր ձեռքբերումներից մեկն է: Այսկերպ կողմերը հույս ունեին ապահովել խաղաղ բնակիչների անվտանգությունը: Սակայն կարծիք կա, որ լռության ռեժիմը հնարավորություն կտա ահաբեկիչներին մեկտեղել իրենց ուժերը և ստանալ նոր զենք և զինամթերք:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ