12:32 , 7 մայիս, 2016
Հայաստանում բուսական յուղի արտադրության ծավալը 2016 թվականի հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 40.6 տոկոսով, իսկ կենդանական յուղինը՝ 18 տոկոսով:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա առաջին եռամսյակում մեր երկրում արտադրվել է 284.1 տոննա բուսական յուղ՝ 2015թ-ի նույն ժամանակահատվածի 478.2 տոննայի դիմաց:
Հունվար-մարտին Հայաստանում արտադրվել է 45 տոննա կենդանական յուղ՝ նախորդ տարվա 54.9 տոննայի դիմաց: