12:04 , 7 մայիս, 2016
Araratnews.am-ը գրում է.
Վենեսուելական «Նոր ժամանակներ» (Un Nuevo Tiempo, UNT) ընդդիմադիր կուսակցության ղեկավար Հերման Մավարան անհայտ հանցագործների հարձակման զոհ է դարձել: Նա գնդակահարվել է ուրբաթ գիշեր Բարկիսիմետո քաղաքում, հայտնում է ТАСС գործակալությունը:
«UNT-ի ղեկավարությունը խորապես սգում է Հերման Մավարայի սպանության կապակցությամբ: Մենք պահանջում ենք արդարություն և բռնության դադարեցում»,- ասված է կուսակցության հայտարարության մեջ:
Տեղի ունեցածի վերաբերյալ իշխանությունների պաշտոնական արձագանք դեռ չի եղել: Նշվում է, որ Վենեսուելայում վերջին տարիների ընթացքում մեծացել է սպանությունների թիվը: