Թուրքիային անհրաժեշտ է կառավարման նախագահական ձև. Էրդողան


11:16 , 7 մայիս, 2016

thumb_20160506054555413Araratnews.am-ը գրում է.

Թուրքիային անհրաժեշտ է կառավարման նախագահական ձև, թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ`ասել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Էրդողանը համարում է, որ կառավարման նախագահական ձևը բխում է Թուրքիայի ժողովրդի շահերից:

«Պետք չէ վախենալ կառավարման խորհրդարանական ձևի անցումից նախագահականին»,- ասել է երկրի նախագահը` հավելելով որ դա Թուրքիային կդարձնի ուժեղ տերություն:

Նշենք, որ նախագահական կառավարման ձևի անցման նպատակը փորձագետները համարում եմ ամբողջ իշխանությունը Էրդողանի ձեռքում կենտրոնացնելը, ինչից հետո Թուրքայում կարող է հաստատվել «կիսասուլթանական» կառավարում: