Կիպրոսը երեսուն տարի է ճանաչվել է, սակայն մնացել է մեկուսի. Արտակ Դավթյան


11:08 , 7 մայիս, 2016

Panorama.am-ը գրում է.

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը Հ2 հեռուստաընկերության «Բարձրաձայն» հաղորդման տաղավարում պատասխանելով հարցին՝ Արցախի ճանաչման պահը հասունացե՞լ է, ասաց. «2009թ. երբ իմ գործընկերները (նկատի ունի «Ժառանգություն» կուսակցությունը-Panorama.am) նախագիծը  բերեցին քննարկման, փաստարկներ չկային: Ասեմ, որ ՀՀ-ում դեմ քաղաքացի չի լինի, որ Արցախի Հանրապետությունը ճանաչվի: Սակայն երեք նկատառում: Նախ` Ադրբեջանը ցնծության մեջ էր, վերջապես Հայաստանը դուրս կգա բանակցություններից ու իրենք կսկսեն բանակցություններ (միակողմանի բանակցություններ ՄԽ հետ): Երկրորդ` մենք չենք ուզում անտեսել համանախագահներին, ԼՂՀ ճանաչման հարցը բանակցության է դրված և երրորդ` ինչ կտա դա մեզ հիմա: Նախադեպն ունենք՝ Կիպրոսի դեպքը:

Երեսուն տարի է ճանաչվել է, սակայն մնացել է մեկուսի:  Սա այս պահի համար, քանի որ հիշեցնում եմ, Հանրապետության նախագահն էլ շեշտեց, որ եթե Ադրբեջանի կողմից գործողություններ լինեն, մենք արտահերթ նիստով կճանաչենք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ