Հայաստանում գինու արտադրությունն աճել է 5.2%-ով


10:55 , 7 մայիս, 2016

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2016թ․-ի առաջին եռամսյակում Հայաստանում գինու արտադրության ծավալներն աճել են 5.2%-ով և կազմել 1 441.3 հազար լիտր։ Անցյալ տարվա համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է 5.2% աճ։

Միևնույն ժամանակ զգալիորեն աճել են շամպայն գինիների արտադրության ծավալները՝ արձանագրվել է 60.2% աճ՝ 85.2 հազար լիտր։