Րաֆֆի Հովհաննիսյանի հետ համամիտ եմ. այս տարիներին իրոք քայքայումներ եղան


14:38 , 25 հունվար, 2013

Մեկնաբանելով նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական տեսահոլովակում տարբեր ոլորտների առնչությամբ հնչած քննադատությունները՝ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշել է.

«Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը հերթական տարօրինակ ու իրականությունից հեռու հայտարարությունն է արել: Ինչպես հայտնի «Միմինո» ֆիլմի հերոսն էր ասում՝ «Сначала подумай, потом говори!»: Այս պահին միայն կանդրադառնամ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ կրթական համակարգի վերաբերյալ հնչեցրած քննադատությանը և նախագահի թեկնածուին հիշեցնեմ, որ նրա գլխավորած «Ժառանգություն» կուսակցությունը, վերջին տարիներին, գրեթե մշտապես ոչ միայն կողմ է քվեարկել կրթական բարեփոխումներին ուղղված օրինագծերին, այլ հրապարակայնորեն պաշտպանել կրթական ոլորտում իրականացվող բարեփոխումները: Րաֆֆի Հովհաննիսյանի հետ մի հարցում համաձայն եմ, իսկապես որ, այս տարիների ընթացքում քայքայումներ եղան. ափսոսանքով պետք է նշեմ, որ քայքայվեց «Ժառանգություն» խմբակցությունը»: