06:29 , 7 մայիս, 2016
Lurer.com–ը գրում է.
Քինգսթոնի (Օնտարիո, Կանադա) Քուինսի համալսարանի ինժեներներն ստեղծել են HoloFlex սմարթֆոնի նախատիպը: Սարքի տեսահեռարձակումը զետեղված Է Human Media Lab լաբորատորիայի YouTube-Էջում, որտեղ կատարվել Է մշակումը:
HoloFlex-ը հանդերձված Է հոլոգրաֆիկ ճկուն դիսփլեյով, որի շերտերից մեկը բաղկացած Է միկրոսկոպիկ լուսացիր ոսպնյակներով: Այդ կերպ Էկրանին հայտնվում Է ծավալադիտական պատկեր, որը կարող Է միաժամանակ դիտել մի քանի մարդ, ըստ որում հատուկ ակնոց չի պահանջվում:
Ի տարբերություն գոյություն ունեցող՝ ճկուն դիսփլեյներով գաջեթների, HoloFlex-ն Էկրանի կորացումներն ընդունում Է որպես հրամաններ: Այսպես, օրինակ, օգտատերը կարող Է փոխել հեռավորությունը վիրտուալ օբյեկտների միջեւ՝ ճկելով սմարթֆոնը: