Ուզբեկ երգչին զրկել են կոչումներից ու պարգևներից Թուրքիայի քաղաքացիության պատճառով


01:32 , 7 մայիս, 2016

Operativ.am–ը գրում է.

Ուզբեկ երգիչ և երգահան Աբդուլազիզ Քարիմին զրկել են կոչումներից և պարգևներից Թուրքիայի քաղաքացիության համար: Այս տեղեկատվությունը երգիչը հաղորդել է «Nuz.uz»-ին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:

Ինչպես պատմել է Քարիմը, ինքը լքել է Ուզբեկստանը մեկ տարի առաջ և արդեն տասն ամիս անց ստացել է Թուրքիայի քաղաքացիություն: 

Դրա պատճառով «Ուզբեկնավո» էստրադային միավորումը զրկել է Քարիմին Ուզբեկստանի վաստակավոր արտիստի կոչումից և պետական պարգևներից: