00:36 , 7 մայիս, 2016
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը հերթական վնասվածք է ստացել:
Ըստ Sky Deutschland-ի տեղեկության, 25-ամյա ֆուտբոլիստի մոտ շեղվել է ծնկի խնձորակը: Նման վնասվածքից վերականգնվելու համար կպահանջվի մոտ 2 ամիս:
Այսպիսով, Գյունդողանը Գերմանիայի հավաքականի կազմում չի մասնակցի Եվրո-2016-ին: