23:38 , 6 մայիս, 2016
Tert.am-ը գրում է.
Նորվեգիայի իշխանությունները ներկա պահին պատրաստ չեն վճարել ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի փաստաբանների ծառայության դիմաց, թեև Օսլոյի Առաջին ատյանի դատարանն անցյալ ամիս մասնակի բավարարել էր վերջինիս հայցն` ընդդեմ Նորվեգիայի կառավարության:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը` այն ժամանակ դատավորը հայտարարել էր նաև, որ պետությունը պետք է վճարի հայցվորի փաստաբանական ծախսերը 331 000 կրոնի (մոտ $41 000) չափով:
Նորվեգիայի Արդարադատության նախարարությունում նշել են, որ մտադիր են բողոքարկել դատարանի որոշումը դատական ծախսերը վճարելու մասին:
Բրեյվիկի շահերը ներկայացնող փաստաբան Էյստեյն Ստուրվիկը, ով խոշոր փաստաբանական ընկերություն է ղեկավարում, հայտարարել է, որ իշխանությունների դիրքորոշումն իր համար անակնկալ չէր, և ինքը պատրաստ էր անվճար աշխատել: