23:30 , 6 մայիս, 2016
Գիտնականները պատրաստվում են վերականգնել Լեոնարդո դա Վինչիի արտաքին տեսքը` մեծ նկարչի և գիտնականի նկարների և գրառումների վրա պահպանված մաշկի թեփուկների և մազերի ԴՆԹ անալիզի միջոցով, հայտնում է Sky News-ը:
Այդ աշխատանքը գլխավորում են Կալիֆոռնիայի Քրեյգ Վենտերի ինստիտուտի մասնագետները:
Ստացված ԴՆԹ-ն նաև կհամեմատվի դա Վինչիի՝ ներկայումս ապրող բարեկամների ԴՆԹ-ների հետ: Գենետիկները ենթադրում են, որ եթե աշխատանքը անցնի հաջող, մասնագետները կկարողանան ոչ միայն ստեղծել նկարչի «գենետիկ դիմանկարը», վերականգնել նրա արտաքին տեսքը, այլև գտնել նրա գերեզմանի ճիշտ տեղը: