19:40 , 6 մայիս, 2016
Life.panorama.am-ը գրում է.
Cromlix հյուրանոցը Փերթշիրում, որը բացվել է բրիտանացի թենիսիստ Էնդի Մարեյի կողմից, երկրորդ տարին անընդմեջ ճանաչվում է Շոտլանդիայի ամենաշքեղ հյուրանոցը։
Պատմական շինությունը, որը գտնվում է Դանբլեյն քաղաքի մոտակայքում, հաղթում է Scottish Hotel Awards մրցույթում երկրորդ տարին անընդմեջ։ Բացի այդ, հյուրանոցը նաև ստացել է «Տարվա լավագույն հյուրանոց» մրցանակը։
Cromlix կալվածքը, որը գտնվում է անտառների և այգիների մեջ, կառուցվել է 15-րդ դարում։ Մարեյը գնել է այն 2013 թվականին 2.3 միլիոն եվրոյով։ Նա ներդրել է ևս 7.8 միլիոն եվրո՝ շենքը վերանորոգելու և այն լյուքս դասի հյուրանոց դարձնելու համար։
Հյուրանոցը ունի ընդամենը 10 ննջարան և 5 լյուքս համարներ, որոնցից յուրաքանչյուրը անվանված է որևէ հայտնի շոտլանդացու անունով։ Երկու հոգու համար նախատեսված համարի արժեքը սկսվում է 283 եվրոյից։ Ամենաթանկ համարի գինը 767 եվրո է։