www.armradio.am կայքում ադրբեջանալեզու բաժնի նպատակն ադրբեջանցիներին ներկայացելն է իրադարձություններն այնպես, ինչպես կան. Ա. Սաղաթելյան


17:22 , 6 մայիս, 2016

Tert.am-ը գրում է.

Հանրային ռադիոյի «Ռադիոլուր»-ի կայքէջում բացված ադրբեջաներենով բաժինը ոչ թե քարոզչական, այլ պարզ տեղեկատվական հարթակներից մեկն է,  որպիսիք Հայաստանում բազմաթիվ են և որոնց առաքելություն է ներկայացնել իրադարձություններ, կարծիքների բազմաբազանությունն ու տեսակետների բախում:


Tert.am-ին հայտնեց Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արման Սաղաթելյանը` ի պատասխան հարցի, թե ինչ  լսարանի համար է  նախատեսված www.armradio.am կայքում ադրբեջանալեզու բաժինը.  ադրբեջանական ժողովրդի՞, միջազգային հանրությա՞ն, թե՞այլ:


«Այս լսարանը մարդիկ են, որոնք կարդում են ադրբեջաներեն, թերևս առաջին հերթին,  հենց ադրբեջանցիներն են,  իսկ  նորաբաց բաժնի  խնդիրը` ներկայացնել իրադարձություններն այնպես, ինչպես որ դրանք կան, ինչից իրենց երկրում,   նրանք,   հիմնականում, զրկված են»,-ասաց Արման Սաղաթելյանը: