ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Կրասնոյարսկում ահաբեկչություն կանխելու մասին


16:12 , 6 մայիս, 2016
Tert.am-ը գրում է.
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունն ահաբեկչություն է կանխել։ Այն պետք է իրականացվեր Կրասնոյարսկում՝ հանրային տրանսպորտում՝ մայիսյան տոների ժամանակ, հայտնում է ТАСС-ը:
 
«Ձերբակալվել է Կենտրոնական Ասիայի երկրներից քաղաքացիների խումբ, որոնք կապված են միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հետ»,- հայտնել է Անվտանգության դաշնային ծառայության հանրային կապերի կենտրոնը:
 
«Մայիսի 6-ին Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցներն իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Կրասնոյարսկում կանխել են մայիսյան տոների ընթացքում հանրային տրանսպորտում նախատեսվող ահաբեկչական գործողության պատրաստությունը»,- հայտնել են ծառայությունից։
 
Ձերբակալվածների մոտից առգրավվել են «ահաբեկչական գործունեության միջոցներ»։ Նշվում է, որ քննության շահերից ելնելով՝ ձերբակալվածների ինքնությունը չի նշվում։