Հռոմի պապը ստացել է Կարլ Մեծի մրցանակ՝ Եվրոպայի միավորման գործում ունեցած ներդրման համար


15:34 , 6 մայիս, 2016

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ստացել է Կարլ Մեծի անվան հեղինակավոր եվրոպական մրցանակ, որը հնագույն եվրոպական մրցանակ է Եվրոպայի միավորման գործում ունեցած ներդրման համար։

Հովվապետը մրցանակի է արժանացել «արտակարգ ներդրման, խաղաղության հարցում հանձնառության, փոխըմբռնման ու բարեգթության» համար։

Վատիկանում անցկացված պարգևատրման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը, Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ինչպես նաև Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին, Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ը, Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն, Եվրոպայի կենտրոնական բանկի ղեկավար Մարիո Դրագին և եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին։

Մրցանակը հանձնվում է ամեն տարի՝ սկսած 1950 թվականից։