Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը պետք է որոշվի բանակցային ճանապարհով. ՌԴ ԱԳՆ


15:06 , 6 մայիս, 2016

Artsakhpress.am-ը գրում է.

Մոսկվան հաստատում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցային գործընթացին աջակցելու պատրաստակամությունը, այդ թեման օրակարգից դուրս չի գալիս։

Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք բազմիցս ընդգծել ենք, որ Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը պետք է որոշվի բանակցային ճանապարհով։ Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ որպես միջազգային միջնորդ աջակցելու կողմերին՝ այդ նպատակի (բանակցությունների) իրականացման համար»,- ասել է նա։

Մարիա Զախարովայի խոսքով՝ ԱԳՆ-ի օրակարգում են երկու երկրների նախարարությունների ղեկավարների մակարդակով շփումները, և այս ժամանակահատվածում դրան առաջնահերթ ուշադրություն է դարձվում։