ԼՂ հակամարտության կողմերը պետք է խստորեն պահպանեն հրադադարը. Ջեյմս Ուորլիք


14:16 , 6 մայիս, 2016

168.am-գրում է.

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողերը պետք է խստորեն պահպանեն կրակի դադարեցման մասին համաձայնագիրը՝ հակամարտության բազմակողմ, խաղաղ կարգավորմանը հասնելու համար: Այս մասին, ինչպես հայտնում է Trend-ը, գործակալության հետ զրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Դա ԱՄՆ-ի դիրքորոշումն է՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահ երկիր: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող կարգավորվել ռազմական ճանապարհով»,- հայտարարել է Ուորլիքը: