Life.panorama.am-ի հարցազրույցից հետո իրավաբանները հայտնեցին, որ մորս դիահերձման տվյալներով գործը մտել է իրավական համակարգ. Աիդա Սարգսյան


11:56 , 6 մայիս, 2016

Life.panorama.am-ի հարցազրույցից հետո իրավաբանները հայտնեցին, որ մորս դիահերձման տվյալներով գործը մտել է իրավական համակարգ. Աիդա ՍարգսյանLife.panorama.am-ը գրում է.

Մոր մահից հետո երգչուհի Աիդա Սարգսյանը շուրջ երկու ամսով մեկնել էր ԱՄՆ: Ամիսներ առաջ մոր մահվան մանրամասների մասին Life.panorama.am-ի հետ բացառիկ հարցազրույցի ընթացքում երգչուհին նշել էր, որ հիասթափված է եւ մտադրություն ունի ընդմիշտ մեկնել Հայաստանից, սակայն այսօր Աիդան կրկին վերադարձել է Հայաստան.

«Ամիսներ առաջ մորս մահվան պատճառ դարձած բժիշկների պատճառով  իսկապես հիասթափված էի, այլեւս չէի ուզում այստեղ ապրել, բայց հետո հսկացա, որ մի քանի մարդկանց պատճառով իրավունք չունեմ հիասթափվել իմ երկրից: Գրեթե երկու ամիս ԱՄՆ-ում անցկացնելուց հետո վերադարձա Հայաստան, ուր ինձ սպասում էր փոքրիկ աղջիկս. Նրան խնամում էր մեր բարեկամուհին, բացի այդ ուրախ եմ, որ աղջիկս շատ ինքնուրույն ու խելացի երեխա է»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց երգչուհին:

Մեր զրույցի ընթացքում պարզվեց, որ ամիսներ առաջ մոր մահվան վերաբերյալ  մեր կայքին տրամադրած տվյալներից հետո գործն անցել է իրավական համակարգ.

«Ձեր կայքի հետ հարցազրույցից անմիջապես հետո մեր տուն եկավ իրավաբանն ու հայտնեց, որ մորս դիահերձման տվյալները ներկայացնելուց հետո գործը մտել է իրավական համակարգ: Նա ինձ հայտնեցին, որ նախապես խոսել է մորս բուժող բժիշկների հետ: Իրավաբանը սկզբում ինձ հետ  հեգնանքով էր խոսում այդ թեմայի շուրջ՝ կարծես պաշտպանելով բժիշկներն, սակայն, երբ ցույց տվեցի մորս հիվանդության ողջ պատմությունը եւ այլ փաստաթղթեր, որը պատահմամբ ինձ մոտ էր հայտնվել, քննիչն ուղղակի ապշած մնաց եւ խորհուրդ տվեց ձեռնամուխ լինել իրավական մակարդակով այս գործի բացահայտմանը, թեկուզ նրա համար, որպեսզի նման դեպքերն այլեւս չկրկնվեն»,- պատմեց Աիդա Սարգսյանը՝ հավելելով, որ սպասում է հետագա գործընթացին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ