11:24 , 6 մայիս, 2016
Araratnews.am-ը գրում է.
Թուրքիայի Մեծ ազգային ժողովի արտաքին կապերի կոմիտեն Անկարայի դաշնակիցներին կոչ է արել Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում աջակցել դաշինքին միանալուՎրաստանի ձգտմանը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Հայտարարության մեջ ընդգծվում է Թուրքիայի և Վրաստանի հարաբերությունների բարձր մակարդակի մասին, որոնք «կրում են ռազմավարական բնույթ և գտնվում օրինակելի մակարդակի վրա»։ Նշվում է, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցելը որևէ վտանգ չի ներկայացնում երրորդ երկրների համար: