2016 թվականի աշխարհի լավագույն համալսարաններն՝ ըստ World Reputation Rankings-ի


10:37 , 6 մայիս, 2016

World Reputation Rankings 2016 հրապարակել է 2016 թվականի աշխարհում լավագույն համալսարանների վարկանիշային ցուցակը։
Ասիական համալսարանները ավելացել են ցուցակում, սակայն առաջին 10 հորիզոնականները շարունակում են զբաղեցնել համալսարաններ Միացյալ Նահանգներից և Մեծ Բրիտանիայից։
Առաջին հորիզոնականում «Հարվարդ»-ի համալսարանը, որին հետևում է «Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտը»։
3-րդ տեղում է «Սթանֆորդ»-ի համալսարանը, 4-րդ և 5-րդ հորիզոնականները զբաղեցնում են Մեծ Բրիտանիայի երկու լավագույն համալսարանները, համապատասխանաբար՝ «Քեմբրիջը» և «Օքսֆորդը»։