Ադրբեջանի ԱԳՆ-ն փորձել է խեղաթյուրել Պրահայում Մամեդյարովի ելույթը


10:50 , 6 մայիս, 2016

Artsakhpress.am-ը գրում է.

Ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են Ադրբեջանի ԱԳՆ-ից ստացված տեղեկատվությունն այն մասին, թե իբր Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Պրահայում Արևելյան գործընկերության և Վիշեգրադյան քառյակի արտգործնախարարների համատեղ մամլո ասուլիսին, պատասխանելով Չեխիայի «Օրեր» պարբերականի լրագրողի հարցին, խոսել է նաև Խոջալուի բնակչության հետ Աղդամի մատույցներում տեղի ունեցածի մասին:

 Իրականում Մամեդյարովի տասը րոպեանոց ոչինչ չասող ելույթում այդ մասին ակնարկ անգամ չի եղել: Դրանում հնարավոր է համոզվել` դիտելով Մամեդյարովի պատասխանի տեսագրությունը:

Ի դեպ, «Օրեր» պարբերականի ուղղած հարցն այն աստիճանի էր զայրացրել ադրբեջանցիներին, որ կայքը ենթարկվել է հաքերային հարձակման և մի քանի ժամ է, ինչ վերականգնվել է:

Ստորև ներկայացնում ենք տեսագրությունն ամբողջությամբ: