Րաֆֆու քարոզարշավում ձև կա, բայց բովանդակություն.....


12:35 , 25 հունվար, 2013
ՄԻԱԿ քարտուղար

Թեպետ կանխատեսելի էին նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավի հիմնական շեշտադրումներն ու տեխնոլոգիական լուծումները, սակայն դրանք նախորդ ընտրությունների համեմատությամբ բավականին կատարելագործված են: Խոսքը նախևառաջ վերաբերում է քարոզարշավի դինամիկային, քաղաքական շոուի հետաքրքիր էլեմենտների կիրառմանը և նրա հանրային մատչելիությանը, որոնք ունիկալ դրայվ են հաղորդում նրա գործողություններին: Սակայն սա ձևն է, որը դեռ լցված չէ բովանդակությամբ....
Եթե մի շարք թեկնածուների պարագայում այս մարտավարությունը կարող է միանգամայն արդարացված լինել, ապա քաղաքական լուրջ հայտ ներկայացրած թեկնածուի դեպքում այն չի կարող շոշափելի հաջողություններ ապահովել, առավել ևս հաղթողի իմիջ ձևավորել: