Դավութօղլուն «քավության նոխազ» դարձավ


17:29 , 5 մայիս, 2016

Դավութօղլուն «քավության նոխազ» դարձավ երկրի ներսում ու արտաքին աշխարհում ի հայտ եկած ձախողումների համար, և Էրդողանի միջամտությամբ հարկադրաբար հեռացվեց: Սրանով Էրդողանը պատասխանատվությունն իր վրայից գցեց ու դրեց Դավութօղլուի ուսերին: Պատահական չէր հրապարակված «պելիկան փաթեթը», որում Դավութօղլուն մեղադրվում է անգործության ու մի շարք ձախողումների մեջ, ինչպես օրինակ` սիրիական հիմնախնդիրն է: Այնպես որ, առաջիկայում հետաքրքիր զարգացումներ են սպասվում: