Ընդամենը մի քանի օր առաջ Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաքը` Գանձակը, «ընտրվեց» 2016թ.-ի Եվրոպայի երիտասարդական մայրաքաղաք


11:11 , 5 մայիս, 2016

Ընդամենը մի քանի օր առաջ, Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաքը` Գանձակը, «ընտրվեց» 2016թ.-ի Եվրոպայի երիտասարդական մայրաքաղաք` «հաղթելով» իր մի քանի մրցակից քաղաքներին` Վիլնյուսին (Լիտվա), Վարնային (Բուլղարիա), Գոլուեյնին (Իռլանդիա), Լա Լագունային և Բադախոսին (Իսպանիա):

«Եվրոպայի երիտասարդական մայրաքաղաք» տիտղոսը շնորհվում է քաղաքին մեկ տարով, որի ընթացքում այնտեղ երիտասարդների համար կազմակերպվում են մշակութային, սպորտային, հասարակական և քաղաքական միջոցառումներ:

Եվ այսպես, այսօր գիշեր Գանձակում կազմակերպվել է առաջին «երիտասարդական միջոցառումը»: Նռնակ է պայթեցվել քաղաքի թեյատներից մեկում, որի ժամանակ մահացել են երկու երիտասարդներ, մեկն էլ ծանր վիրավորվել է:

Կարելի է համարել, որ «միջոցառումների մեկնարկը» արդեն տրված է: