Երկրում բան կփոխվի այն ժամանակ, երբ ամեն օղակում ամեն մեկն առանց թերանալու անի իր գործը


12:18 , 4 մայիս, 2016
Խոսելով տարբեր ոլորտների և կառույցների աշխատակիցների հետ, պարզում ես, որ բոլոր օղակներում բոլորն արել են իրենց աշխատանքը, որևէ մեկը չի թերացել, այդ ներքևի օղակում են սխալվել, չարաշահել, թերացել: Մեր պետական համակարգի վերջին ուսումնասիրությոնները կատարելիս` ակամայից հիշեցի «Կովի» պատմությունը, երբ կաշվե բաճքոնները լավ չեն վաճառվում, որովհետև կովը մեջքը ժամանակին քորել է երկաթե փշալարերի վրա ու ծակել իր կաշին: Երկրում բան կփոխվի այն ժամանակ, երբ ամեն օղակում ամեն մեկն առանց թերանալու անի իր գործը՝ կախարդական փայտիկներ չեն լինելու: