Որ դեպքերում է անհրաժեշտ դիմել շտապ բուժօգնության ծառայությանը


21:19 , 3 մայիս, 2016

Որ դեպքերոմ է անհրաժեշտ դիմել շտապբուժօգնության ծառայությանը.

1. հանկարծակի առաջացած հիվանդությունների /սիրտ-անոթային, կենտրոնական նյարդային համակարգի, շնչառական, որովայնի խոռոչի և այլ օրգանների գործունեության սուր զարգացող խանգարումների/ դեպքերում.
2. դժբախտ պատահարների /վնասվածքների,այրվածքների, թունավորումների, կայծակնահարությունների, էլեկտրահարությունների, ջրահեղձությունների և այլն/ դեպքերում,
3. արտակարգ իրավիճակների /ՃՏՊ-րի, զանգվածային վնասվածքների, թունավորումների և տարերային աղետների/ ժամանակ.
4. քրոնիկ հիվանդությունների սրացումների ժամանակ, եթե դրանք պահանջում էն անհետաձքելի բժշկական օգնություն.
5.վարակիչ հիվանդությունների բռնկումների ժամանակ, եթե կա անհետաձքելի բժշկական օգնության կամ հոսպիտալիզացման անհրաժեշտություն:
Մնացած բոլոր դեպքերոմ հարկավոր է դիմել Ձեր տեղամասային պ-կա կամ ընտանեկան բժիշկին, ստանալ համապատասխան բուժում նաև ստացիոնար բուժման ուղեգիր: Կապ հաստատեք Ձեր բժշկի հետ, ստացեք խորհրդատվություն և կատարեք այդ խորհուրդները: Ոչ ՇՕ կանչեր են համարվում թեթև քերծվածքներ, թեթև հիվանդագին վիճակներ, որոնք հիվանդի կյանքին և առողջությանը վտանգ չեն սպառնում: