Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է


18:11 , 24 հունվար, 2013

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը հայտնում է. 
Հունվարի 24-ին` ժամը 17.45-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: 
Միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: 
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ: 
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: