Pastinfo.am-ը գրում է.
Լոռու մարզի գյուղերից մեկում այսօր լուսադեմին հայրը 20-ամյա դստերը հայտնաբերել է անասնագոմում կախված վիճակում:
«Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ աղջիկը ինքնասպանություն է գործել նրանց տան հարևանությամբ գտնվող անասնագոմում՝ առաստաղից պարանով կախվելու միջոցով:
Մեր տեղեկություններով, արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել են նախաբազուկների ստորին հատվածում կտրված վերքեր և պարանոցի ճմլված ակոս:
Ինքնասպանություն գործած աղջիկը 3-րդ կուրսի ուսանողուհի էր: