Ինչո՞ւ են զինկոմիսարիատներից զանգահարում զորացրված քաղաքացիներին


18:44 , 2 մայիս, 2016

Iravaban.net-ը գրում է.

Վերջին օրերին պարբերաբար Իրավաբան.net են դիմում քաղաքացիներ՝ նշելով, որ զինկոմիսարիատներից իրենց զանգահարում են՝ խնդրելով ներկայանալ:

Արդյոք մոբիլիզացիա է ընթանում, հետաքրքրվեցինք ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանից: Նա ասաց, որ նման բան չկա, պարզապես ճշտումներ են իրականացվում: