Ով կպարտվի հայ-ադրբեջանական պատերազմում


23:28 , 1 մայիս, 2016
• Հայկական «Ֆեյսբուքում» տարբեր թեմատիկ գրառումների տակ կարդում եմ հայ օգտատերերի բողոքալից մեկնաբանություններ՝ «ինչի՞ մեկընդմիշտ չեք լռեցնում/ինչի՞ իրենց գյուղերին չեք խփում/ինչի՞ առաջ չեք գնում/ինչի՞ նավթամուղին չեք խփում» և, իհարկե, այս ժանրի դասական միտքը՝ «ինչի՞ միանգամից Բաքվին չեք խփում, ջրի տակ անցնեն շները»։
• Հետո նայում եմ հերոս Քյարամ Սլոյանի դին խոշտանգած ռազմական հանցագործին պատկերող վիդեոն ու նկատում, թե ինչպիսի զարմացական արհամարհանքով է վերջինս ասում՝ «ՌՊԳ ուներ է՜ օռաշը», ինչից զգացվում է, որ սույն հանցագործն ակնկալում էր, որ հայկական դիրքերում իրենք պիտի դիմադրություն չհանդիպեն, իսկ հայ դիրքապահներն էլ պիտի զինված լինեն առավելագույնը փայտերով։
• Երկու երկրներում էլ կա աղճատված պատկերացում հակառակ կողմի իրական ուժի մասին։ Ու ի վերջո կպարտվի այն կողմը, որն ավելի վատ կճանաչի դիմացինին ու ավելի շատ կթերագնահատի վերջինիս։