Մովսիսյանը հաղթական գնդակ խփեց «Հյուսթոն»-ի դեմ խաղում


13:46 , 1 մայիս, 2016

ծNyut.am-ը գրում է.

Ամերիկյան MLS առաջնության Արևմտյան կոնֆերենցիայի խաղարկության 8-րդ խաղում «Ռեալ Սոլթ Լեյք»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Հյուսթոն»-ին: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի երբեմնի առաջատար Յուրա Մովսիսյանը ոչ միայն ամբողջական խաղ է անցկացրել, այլև աչքի է ընկել խփած գնդակով:

Հանդիպման 70-րդ րոպեին՝ 1-1 հաշվի ժամանակ, Մովսիսյանը խփել է իր թիմի հաղթական գնդակը՝ կամային հաղթանակ պարգևելով «Ռեալ Սոլթ Լեյք»-ին: Ընթացիկ առաջնությունում այդ գոլը Մովսիսյանի համար 2-րդն էր: 

Հաղթանակից հետո «Ռեալ Սոլթ Լեյք»-ը վաստակել է 17 միավոր և 8 խաղից հետո ամենից լավ արդյունքն ունի: Կորցրած միավորները հաշվի առնելով՝ Մովսիսյանի թիմը MLS-ի Արևմտյան կոնֆերենցիայի միանձնյա առաջատարը կարող է դառնալ: