Բրուցելոզով վարակված միսը Գյումրու շուկայում է վաճառվում. անասնաբույժ


17:10 , 30 ապրիլ, 2016

Tsayg.am-ը գրում է.

Հայկավանում բրուցելոզով վարակված կովերին հարկադիր սպանդի են ենթարկում: Հիվանդության տարածման աղբյուրը գյուղացիներին անհայտ է, վարկածները շատ են: 13 խոշոր եղջերավորից մի քանիսին արդեն մորթել են, մյուսներին պատրաստվում են մորթել: Անասնաբույժի խոսքով, հիվանդ կենդանիների միսը վաճառվում է Գյումրու շուկայում, համայնքապետն էլ պնդում է, որ երշիկի արտադրամաս է տարվում:

Հայկավանցիներին լսել է Նազելի Էլբակյանը: