«Ահա և վերջ»,- ասաց ձին՝ տեսնելով առաջին ավտոմոբիլը:
Այդ ժամանակներից ի վեր, երբ մեր իրականություն մտավ ավտոմեքենան, փոխվեց կյանքի ընթացքը: Յուրաքանչյուր նոր մոդելի հզորացող շարժիչին համընթաց արագանում էր նաև մարդկության կյանքի ռիթմը:
«Ավտոմեքենան շքեղություն չէ այլ փոխադրամիջոց». հայտնի հերոսի դասական դարձած արտահայտությունը հերքում են ինչպես ավտոարտադրողներն, այնպես էլ մեր բարքերը:
Այսօր «Ազատ գոտին» թեստ դրայվ է անելու: