Slaq.am-ը գրում է.
Օսմանյան իշխանությունների ուղիղ հրամանով հայերին վերացնելու հաշվարկված և սառնասիրտ ծրագիրն անհերքելիորեն ցեղասպանություն է. հրամայական է, որ մենք այն ճանաչենք որպես այդպիսին: Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կալիֆոռնիան ներկայացնող հանրապետական Էդ Ռոյսը:
«Ճանաչումն անհրաժեշտ առաջին քայլն է արդարության և բուժման ճանապարհին: Հենց այդ պատճառով էլ ես հիասթափված եմ, որ նախագահ Օբաման խուսափել է օգտագործել «ցեղասպանություն» բառը իր ապրիլի 24-ի հայտարարության մեջ: Մտահոգիչ է նաև այն, որ նախագահի հայտարարության մեջ օգտագործվող բազմաթիվ եզրույթներ, ինչպես օրինակ «տառապանք», «պատմական տեղեկություն» կամ «ողբերգություն», օգտագործված են նաև Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարության մեջ: Իրականում, կարծում եմ, որ էթնիկական զտման ծրագրի որոշակի տարրեր շարունակվում ե ն նաև այսօր, հատկապես՝ կապված Թուրքիայում հայկական պատմական և կրոնական վայրերի ոչնչացման հետ»,- ասել է կոնգրեսական Ռոյսը` հիշեցնելով, որ հայկական մշակութային ժառանգության վերացման ծրագրի հեղինակը Էնվեր փաշան էր: