Զորամասից ծննդատուն. դստեր հետ առաջին հանդիպումն է (Տեսանյութ)


15:12 , 28 ապրիլ, 2016

Զորամասից ծննդատուն. դստեր հետ առաջին հանդիպումն էԱրտակը արդեն երկար ժամանակ է միջանցքում անհամբեր հետ ու առաջ է քայլում: Այսօր Ճամբարակից եկել է ուղիղ հիվանդանոց, դստերը միայն մեկ անգամ է տեսել՝ նկարով: Փոքրիկ Անահիտն էլ նախատեսվածից շուտ է լույս աշխարհ եկել: Կնոջ՝ Հասմիկի խոսքով հայրիկի նման կամքով ուժեղ, համառ երեխա է:

Տասը օր սպասված հոր և դստեր հանդիպումը վերջապես կայացավ անդադար հումբույրներով և գրկախառնություններով: Հայրիկը վաղ առավոտյան վերադառնալու է ծառայության: