Անկախ նրանից, թե ինչ կորոշվի դիվանագիտական կրկեսներում, սա վեհացած ազգի պայքարն էր


00:34 , 28 ապրիլ, 2016

Ապրիլյան այս պատերազմը դարձավ իրոք հերոսամարտ` թե իր մասշտաբով, թե հասարակական ներգրավվածությամբ, թե ցավի խորությամբ և նվիրումով։ Եվ անկախ նրանից թե ինչ կորոշվի դիվանագիտական կրկեսներում` սա վեհացած ազգի պայքարն էր, իսկ հաղթանակը` միայն հասարակ ժողովրդինը։ Այն ցույց տվեց, որ անկախ խաղաղ ժամանակների ընչաթափության` ժողովուրդը կների իշխանավորին, նորից կկանգնի առաջնագծում, կկիսի իր թոշակի վերջին լումաները հանուն ռազմաճակատի, իր զինվորի, իր սպայի։ Այն ապացուցեց, որ Հայաստանը իրոք դարերից սերված մի փյունիկ է` վառվող և հարություն առնող...